Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Սպորտ
Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում մեր անպարտելի մրցելույթների շարքը շարունակեցին 50 կգ քաշային Վեհմեր Մարտիրոսյանը և 46 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Ընդ որում՝ Էրիկը նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը:
Թբիլիսիում մեր բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: