Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Խաչանովը հաղթել է թայ-բրեյքում և մտել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանովը հաղթել է թայ-բրեյքում և մտել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Սպորտ
22:49, 05 июль 2021
ԱշխաԿարեն Խաչանովը հաղթել է թայ-բրեյքում և մտել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչրհի 29-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, հինգ սեթում հաղթել է ամերիկացի Սեբաստիան Կորդային և առաջին անգամ մտել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:

Հանդիպումը տևել է 3 ժամ 51 րոպե: Կարեն Խաչանովը չնայած պարտվել է առաջին և չորրորդ սեթերում, սակայն վերջին` հինգերորդում կարողացել է ուժ գտնել և հաղթել թայ-բերյքում` 3:6, 6:4, 6:3, 5:7, 10:8:

25-ամյա թենիսիստը 10 անգամ բրեյք է կատարել, 19 անգամ` էյս: Մրցակցի այդ ցուցանիշներն ավելի համեստ են` 9 բրեյք, 6` էյս: Սա երկու թենիսիստների առաջին մրցակցությունն էր:

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կհանդիպի կանադացի Դենիս Շապովալովի հետ: