Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ․ լուսանկարներ

Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ․ լուսանկարներ
Սպորտ
10:02, 08 сентябрь 2023
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` ներկայացնելով կադրեր մարզումից:

Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումը Երևանում ավարտվել էր Թուրքիայի հավաքականի հաղթանակով 1-2 հաշվով։

Նշենք նաև, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում, սեպտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 22։45-ին տեղի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը։