Դրոններով նոր գրոհ Ղրիմի ուղղությամբ. պայթյուններ են լսվել Եվպատորիայում

Աշխարհ
Սեպտեմբերի 14-ի առավոտյան հերթապահ ՀՕՊ միջոցները բռնակցված Ղրիմում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռների տիպի 11 անօդաչուներ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ ահաբեկչության փորձը կասեցվել է ժամը 05:30-ի սահմաններում։
Փոքր-ինչ վաղ Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովի ավազանում փորձել են գրոհել Սևծովյան նավատորմի «Սերգեյ Կոտով» պարեկային նավը, պնդում են ռուս զինվորականները։ «Գրոհը հետ մղելու ընթացքում ոչնչացվել է հակառակորդի հինգ նավակ առանց անձնակազմի»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Գիշերը պայթյունների ձայների մասին հայտնել են Եվպատորիայի բնակիչները։ Լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել է «Ղրիմի քամի» ուկրաինամետ Telegram-ալիքը։
Չհաստատված վարկածի համաձայն՝ դրոնների հարձակման թիրախը եղել է Ույուտնոյե և Մոլոչնոյե գյուղերի միջև տեղակայված ՀՕՊ բազան։ Խոցված անօդաչու թռչող սարքերից առնվազն մեկի բեկորներն ընկել են Եվպատորիայի բակերը: