Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը
Աշխարհ
10:28, 23 сентябрь 2023
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։