Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժ Տաջիկստանում, կան զոհեր

Երկրաշարժ Տաջիկստանում, կան զոհեր
Աշխարհ
10:52, 12 июль 2021
Տաջիկստանում շաբաթ առավոտյան տեղի է ունեցել 6,4 բալ ուժգնության երկրաշարժ, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու անչափահաս՝ հայտնում է Interfax-ը:

Նախնական տվյալներով՝ մի շարք գյուղերում ցնցումներից վնասվել են բնակելի տներ ու շինություններ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 165 կմ հյուսիս-արևելք, Դուշանբեում ստորգետնյա ցնցման հզորությունը եղել է 3 բալ:

Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է համակարգի իրավիճակն ուսումնասիրելու, վնասները գնահատելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները: