Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա

Աշխարհ
«Ոչ մի երկիր Հայաստանին այնքան չի օգնում, որքան մեր երկիրը». Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ ընդգծելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը, բագառապես բոլորը, կայացել են Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։
«Ֆրանսիայի նախաձեռնությամբ է նաև, որ Եվրամիության դիտորդական առաքելություն է տեղակայվել Հայաստանում»,- ասել է նախարարը։
Ապա տիկին Կոլոննան հավելել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման համար, նաև պատրաստվում է ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։
Կատրին Կոլոննան իր խոսքում ընդգծել է, որ Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, ապա հավելել, որ Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի։
Անահիտ Խաչատրյան