Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական, որ երկրներն են բացել իրենց սահմանները հայ զբոսաշրջիկների համար

Եվրոպական, որ երկրներն են բացել իրենց սահմանները հայ զբոսաշրջիկների համար
Աշխարհ
16:11, 15 июль 2021
Ճանապարհորդելու ցանկություն ունեցողները պետք է տեղեկացված լինեն Եվրոպական երկրների՝ օդային և ցամաքային սահմանների վերաբացման մասին։ ԵՄ երկրների գերակշիռ մասը դեռևս փակ են։ Հայ զբոսաշրջիկների համար բաց են հետևյալ երկրները ՝

Գերմանիա  2021թ. հուլիսի 4-ից դադարեցվել են Հայաստանից Գերմանիա մուտք գործելու բոլոր սահմանափակումները: Ըստ այդմ՝ կրկին թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Գերմանիա՝ ճամփորդական բոլոր հիմքերով: Օդային ճանապարհով Գերմանիա մուտք գործելու համար պահանջվում է COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան, COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման ապացույց:

Իսպանիա  Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 2021 թվականի հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։

Իսպանիա մուտք գործելու համար պարտադիր չէ, որ անձը լինի պատվաստված, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

Հունաստան  ՀՀ-ի քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է: Անհրաժեշտ է փաստաթուղթ՝ վերջին 72 ժամվա ընթացքում հավատարմագրված լաբորատորիայում կատարված COVID-19 մոլեկուլար թեստի (ՊՇՌ) բացասական արդյունքի մասին կամ փաստաթուղթ` վերջին 48 ժամվա ընթացքում կատարված անտիգենների էքսպրես թեստի բացասական արդյունքի մասին, (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաներ)։ Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում, այն քաղաքացիների համար, ովքեր ավարտել են իրենց պատվաստումը (այսինքն՝ վերջին պատվաստումից անցել է 14 օր՝ կախված պահանջվող չափաբաժիններից) և ունեն պատվաստման վկայագիր:

Շվեդիա օտարերկրացիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի արգելքը (բացառությամբ որոշ արտությունների) սահմանված է մինչև 31․08․2021թ․։ Ներկայումս արգելված են բոլոր ոչ անհրաժեշտ ճամփորդությունները ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար։ Շվեդիա ԵՄ անդամ երկրներից մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ թեստ։

Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Իսլանդիայից Շվեդիա մուտքն ազատ է և ՊՇՏ թեստ ներկայացնելու կարիք չկա։

Չեռնոգորիա օտարերկրյա քաղաքացիները կարող են մուտք գործել ներկայացնելով՝ (COVID-19) ախտորոշման ՊՇՌ կամ անտիգեն հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Սերբիա օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար մուտքը բաց է՝ սակայն անհրաժեշտ է ներակայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ։