Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը Գազայի հատվածի մերձակայքում «վերահսկում է» բոլոր բնակավայրերը

Իսրայելը Գազայի հատվածի մերձակայքում «վերահսկում է» բոլոր բնակավայրերը
Աշխարհ
13:47, 09 октябрь 2023
Իսրայելի պաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը «վերահսկում է» բոլոր բնակավայրերը, և ներկայումս Իսրայելի տարածքում ռազմական գործողություններ չեն ընթանում: Հագարին միաժամանակ խոստովանել է, որ երկրի տարածքում դեռևս գտնվում են ՀԱՄԱՍ-ի զինյալներ։

Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածի մերձակայքում գտնվող բնակավայրերի նկատմամբ, որոնք գրավել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները, սակայն առանձին բախումները շարունակվում են, քանի որ որոշ պաղեստինցի զինյալներ շարունակում են դիմադրությունը, ասել է նա: