Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի համար «ճանապարհը դեպի հաղթանակ երկար և դժվար է լինելու. ՀԱՄԱՍ-ը այլ կարգի թշնամի է». Նեթանյահուն՝ Բայդենին

Իսրայելի համար «ճանապարհը դեպի հաղթանակ երկար և դժվար է լինելու. ՀԱՄԱՍ-ը այլ կարգի թշնամի է». Նեթանյահուն՝ Բայդենին
Աշխարհ
18:57, 18 октябрь 2023
Գազայի հատվածում Իսրայելի դիմակայությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության հետ դժվար և երկար է լինելու։ Հրեական պետության համար սա «այլ կարգի պատերազմ է այլ կարգի թշնամու հետ», բայց իսրայելցիները կհաղթեն այն: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցով Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման արդյունքներով։

Դիմելով Բայդենին՝ Նեթանյահուն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը, որի ներկայացուցիչները նույնպես մասնակցել են հանդիպմանը, «միասնական և վճռական է տրամադրված Իսրայելին տանելու դեպի հաղթանակ»։

«Սա այլ կարգի պատերազմ է լինելու, քանի որ ՀԱՄԱՍ-ը այլ կարգի թշնամի է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Իսրայելի համար «ճանապարհը դեպի հաղթանակ երկար և դժվար է լինելու»։