Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ մերժելով Գազայում զինադադարի կոչով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը

Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ մերժելով Գազայում զինադադարի կոչով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը
Աշխարհ
15:55, 28 октябрь 2023
Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին  հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը:

Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող: