Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը հայտնել է Թուրքիայում անտառը հրկիզելու մեջ կասկածվողին ձերբակալելու մասին

Էրդողանը հայտնել է Թուրքիայում անտառը հրկիզելու մեջ կասկածվողին ձերբակալելու մասին
Աշխարհ
20:21, 01 август 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ՝ հուլիսի 31-ին, հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է մեղսակից լինել երկրում անտառային զանգվածների հրկիզմանը:

«Միլասում հրդեհի պատճառով մեկ մարդ է ձերբակալվել։ Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,– ասել է նա։ Թուրքիան արդեն հինգերորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Թուրքիայի նախագահը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում:

Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Բնական աղետի հետևանքով մահացել է 6 մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կա ավելի քան 400 վիրավոր: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Թուրքիայում հաջողվել է տեղայնացնել անտառային հրդեհների 112 օջախներից 107-ը։