Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի արևելքում ջրհեղեղները շարունակվում են

Թուրքիայի արևելքում ջրհեղեղները շարունակվում են
Աշխարհ
14:06, 04 август 2021
Թուրքիայում, անտառային հրդեհներից զատ, նաև ջրհեղեղներ են։ Մասնավորապես, հուլիսի 28-ից հորդառատ անձրևները շարունակվում են Արևելյան Վան նահանգում և նրա մերձակայքում, գրում է Bianet-ը։ 

Նահանգի մի շարք հատվածներում հեղեղվել են նաև բնակշինարարական գործակալության կողմից Իփեքյոլու թաղամասում կառուցված նոր շենքերը։ Ջրհեղեղից Չալդըրան թաղամասում տուժել է 80 տուն, վնասվել 15 մեքենա, Բաշքալե թաղամասում էլ հուլիսի 31-ի ջրհեղեղից 11 տուն է ավերվել, թաղամասը տուժել է նաև օգոստոսի 2-ի հեղեղից։ 

Հորդառատ անձրևներից հետո առաջացած սողանքների հետևանքով փակվել է Վան և Հաքարի նահանգների միջև ընկած մայրուղին, տասնյակ մեքենաներ արգելափակված են մնացել։ Ճանապարհը բացելու աշխատանքները շարունակվում են։