Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը հրթիռակոծության է ենթարկվել՝ Լիբանանի կողմից և հակահարված տվել հրետանային կրակով

Իսրայելը հրթիռակոծության է ենթարկվել՝ Լիբանանի կողմից և հակահարված տվել հրետանային կրակով
Աշխարհ
13:53, 06 август 2021
Իսրայելական բանակը  հրետանային կրակով  է պատասխանել Լիբանանից ավելի վաղ արձակված հրթիռակոծությանը։ Հրթիռների ազդանշանները հնչել են Իսրայելի հյուսիսում գտնվող Վերին Գալիլեա և Գոլանի բարձունքներում:

Ուրբաթ օրը Լիբանանի հարավից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ էր արձակվել, սակայն զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Այս զարգացումերը տեղի են ունենում երկու երկրների միջև միջսահմանային ռազմական իրավիճակի լարման  և Իրանի հետ անկայուն հարաբերությունների ֆոնին:

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, արձակված հրթիռներից մի քանիսը կանգնեցվել են Իսրայելի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգի կողմից՝ նախքան իրենց թիրախներին հարված հասցնելը: