Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների առաջ փակում է մուտքը երկիր

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների առաջ փակում է մուտքը երկիր
Աշխարհ
21:38, 09 август 2021
Ռուսաստանը փակում է Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների մուտքը՝ ի պատասխան Չեչնիայում մարդու իրավունքների վերաբերյալ Լոնդոնի հայտարարությունների: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ի պատասխան բրիտանական իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների և ռուսական կողմի փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ որոշում է ընդունվել անձնական պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների համաչափ թվի նկատմամբ, որոնք սերտորեն ներգրավված են հակառուսական գործունեության մեջ: Նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակվել է», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվան բրիտանական ղեկավարությանը կոչ է արել «հրաժարվել ոչնչով չհիմնավորված առճակատման գծից»: