Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի քաղաքացին Ռոստովի մարզում Ռինատ Ախմետովին պատկանող ածխահանքերի հավանական գնորդն է

Հայաստանի քաղաքացին Ռոստովի մարզում Ռինատ Ախմետովին պատկանող ածխահանքերի հավանական գնորդն է
Աշխարհ
21:14, 12 август 2021
Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանին պատկանող Valleyton ընկերությունը կարող է գնել ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի ածխային հանքերը ՌԴ Ռոստովի մարզում:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրը նշում է, որ ուկրաինացի խոշոր գործարար Ռինատ Ախմետովի ДТЭК ընկերությունը վաճառում է Ռոստովի մարզում գտնվող իր ածխային ձեռնարկությունները՝ «Դոնսկոյ անտրացիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրացիտ» ՍՊԸ-ն և «Օբուխովսկայա» ԲԸ-ն:

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ հանքի հավանական գնորդը կիպրոսյան Valleyton Investments Limited ընկերությունն է, որի սեփականատերը, ըստ Կիպրոսի գրանցամատյանի, Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է:
ДТЭК ընկերությունը հունիսին էր հայտնել Ռոստովի մարզում գտնվող իր ածխահանքերը վաճառելու մտադրության մասին: Պատճառը ընկերության վերակողմնորոշումն է դեպի «կանաչ» էներգետիկա: