Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրալիայի իշխանությունները 500 զինվորական կուղարկեն Սիդնեյ կարանտինի կանոնների պահպանումը վերահսկելու համար

Ավստրալիայի իշխանությունները 500 զինվորական կուղարկեն Սիդնեյ կարանտինի կանոնների պահպանումը վերահսկելու համար
Աշխարհ
12:59, 14 август 2021
Ավստրալիայի իշխանությունները հավելյալ զինվորականներ կուղարկեն երկրի խոշոր քաղաքներից մեկը՝ Սիդնեյ, կարանտինի հետ կապված կանոնների պահպանումը վերահսկելու համար:

Կարանտինային կանոնները սահմանվել են հունիսի 26-ին երկրում կորոնավիրուսի բռնկման հետևանքով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ  Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է օգոստոսի 16-ին օպերացիայի մեկնարկի մասին:

«Մնա տանը» արշավի շրջանակում իրավապահները կվերահսկեն, որպեսզի Սիդնեյի բնակիչները պատշաճ կատարեն իշխանությունների հրահանգներն ինքնամեկուսացման հետ կապված: Զանգվածային վերահսկողության համար Սիդնեյ կուղարկվի 500 զինվորական, որոնք կմիանան տեղի ոստիկանական ուժերին:
Գլեդիս Բերեջիկլյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային վիճակագրությունը գնալով վատթարանում է: Օգոստոսի 13-ին գրանցվել է 466 նոր դեպք, որը համավարակի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է: