Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզբեկստանի ՀՕՊ համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմական ինքնաթիռը

Ուզբեկստանի ՀՕՊ համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմական ինքնաթիռը
Աշխարհ
20:18, 16 август 2021
Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝  պետական սահմանը խախտելու փորձի համար:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից:
«Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խոցվել է Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ՝ պետական սահմանը խախտելու փորձի ժամանակ: Ցանկանում ենք բոլոր կողմերին նախազգուշացնել, որ Ուզբեկստանի սահմաններն անձեռնմխելի են»,- նշված է Ուզբեկստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում  են բոլոր սահմանային անցակետերը: 

Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը:
Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: