Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզբեկստանում հայտնել են երկիր աֆղան քաղաքացիական անձանց և զինվորականների ներթափանցման մասին

Ուզբեկստանում հայտնել են երկիր աֆղան քաղաքացիական անձանց և զինվորականների ներթափանցման մասին
Աշխարհ
22:15, 16 август 2021
Շուրջ 160 աֆղան քաղաքացիական անձ և կառավարական ուժերի զինծառայողներ անօրինական կերպով Ամուդարյա սահմանային գետով ներթափանցել են Ուզբեկստան: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է նաև, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի «Embraer» և Ուզբեկստանի ՄԻԳ-29 ինքնաթիռները իրար են բախվել իրենց երկրի երկնքում, օդաչուները ողջ են, նրանք հասցրել են ինքնանետվել:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային շանցակետերը:
Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: