Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը և Ռայիսին քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

Պուտինը և Ռայիսին քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները
Աշխարհ
21:22, 18 август 2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ Պուտինն ու Ռայիսին գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակի վերաբերյալ: Նախագահները նաև քննարկել են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը:

Նախագահ Պուտինը շնորհավորել է Էբրահիմ Ռայիսիին ընտրություններում հաղթելու և Իրանի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Ըստ ՏԱՍՍ-ի, սա Ռայիսիի առաջին հեռախոսազրույցն էր Պուտինի հետ՝ հունիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: