Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կազմակերպում է Աֆղանստանից իր քաղաքացիների դուրսբերումը

Ռուսաստանը կազմակերպում է Աֆղանստանից իր քաղաքացիների դուրսբերումը
Աշխարհ
21:54, 19 август 2021
Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կազմակերպում է երկրից ՌԴ քաղաքացիների դուրսբերումը: ՌԴ դեսպանատունը այս մասին հաղորդագրություն է «Թվիթեր»-ի միկրոբլոկում:

«Խնդրում ենք հնարավորության դեպքում մինչև օգոստոսի 22-ի օրվա ավարտը հայտնել Ռուսաստանի Դաշնություն մեկնելու ցանկության մասին [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով», - նշված է հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են,  որ  ապստամբները  վերահսկում  են  բոլոր  սահմանային  անցակետերը:  Ավելի ուշ,  նույն  օրը  գրոհայինները  հայտարարել էին,  որ  մտել են  Քաբուլ  և  վերահսկողության  տակ  վերցրել  նախագահական  պալատը: 

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: