Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լլոյդ Օսթինը հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը

Լլոյդ Օսթինը հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը
Աշխարհ
16:11, 21 август 2021
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցում հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը:

Ավելի վաղ նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ամերիկացիները Քաբուլում ծեծի են ենթարկվել թալիբների կողմից: Օսթինը դա անընդունելի է համարել», - ասել է «Fox»-ի թղթակիցը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաստիացրել էր, որ Աֆղանստանում բոլոր ամերիկացիների  անվտանգությունն ապահովված է: