Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինային․ Էրդողանը՝ Զելենսկուն

Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինային․ Էրդողանը՝ Զելենսկուն
Աշխարհ
14:47, 23 август 2021
Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինային, վստահեցրել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ուկարինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ զրույցը կայացել է երեկ։

«Նախագահ Էրդողանը շնորհավորել է Ուկարինային՝ անկախության 30-ամյակի կապացությամբ, և ընդգծել, որ համագործակցությունը Անկարայի և Կիևի միջև շարունակվելու է բոլոր ոլորտներում, այդ թվում՝անվտանգության, ռազմարդյունաբերության և տուրիզմի», - հաղորդում է Թուրքիայի նախագահական նստավայրը։

Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, թե պատրաստվում է Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր գնել, ինչպես նաև համատեղ արտադրություն սկսել։

Չնայած Անկարան վերջին տարիներին սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ մի շարք ոլորտներում՝ Սիրիայից մինչև Ղարաբաղում հրադադարի պահպանություն, սակայն Ղրիմի հարցում կողմերը տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունեն․ նախագահ Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի «թերակղզու ապօրինի միավորումը Ռուսաստանի հետ»։