Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կխրախուսեմ Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել դաշինքի հանդեպ ֆինանսական պարտավորությունները․ Թրամփի խոսքերը ցնցել են Սպիտակ տունը

Կխրախուսեմ Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել դաշինքի հանդեպ ֆինանսական պարտավորությունները․ Թրամփի խոսքերը ցնցել են Սպիտակ տունը
Աշխարհ
13:50, 11 февраль 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կխրախուսի Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել դաշինքի հանդեպ ֆինանսական պարտավորությունները, ինչը վրդովեցրել է Սպիտակ տանը, գրում է The Guardian-ը։

«Մեծ երկրի նախագահներից մեկը ոտքի կանգնեց և ասաց. «Դե, պարոն, եթե մենք չվճարենք, և Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, դուք մեզ կպաշտպանե՞ք»: Ես ասացի՝  դուք չեք վճարել, ուրեմն պարտք եք, այս իրավիճակում ձեզ չեմ օգնի:

«Ոչ, ես ձեզ չեմ պաշտպանի, ավելին, ես կխրախուսեի նրանց (հարձակվողներին) անել այն, ինչ ուզում են, դուք պետք է վճարեք, դուք պարտավոր եք վճարել ձեր հաշիվները»,- եզրափակել է նախկին նախագահը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսը դատապարտել է այս հայտարարությունները՝ անվանելով «խրախուսող ներխուժումները» սարսափելի և չմտածված։

«Սա վտանգում է ամերիկյան ազգային անվտանգությունը, համաշխարհային կայունությունը և մեր ներքին տնտեսությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նախագահ Ջո Բայդենի գործողությունները Դաշինքին ավելի կարևոր են դարձնում, քան երբևէ։
Թրամփը բազմիցս ասել է, որ չի հավատում ԱՄՆ-ին պաշտպանելու ՆԱՏՕ-ի ցանկությանը։ Որպես նախագահ՝ նա դժգոհություն է հայտնել դաշինքի գործունեության վերաբերյալ և սպառնացել, որ Միացյալ Նահանգները դուրս կգա դրանից, եթե եվրոպացի գործընկերները չվերցնեն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն իրենց անվտանգության համար։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը դուրս չի գա ռազմական բլոկից՝ անկախ նոյեմբերին նախատեսված ամերիկյան ընտրությունների արդյունքներից։