Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անտառային հրդեհների նոր օջախներ՝ Թուրքիայում

Անտառային հրդեհների նոր օջախներ՝ Թուրքիայում
Աշխարհ
18:13, 30 август 2021
Անտառային հրդեհների նոր օջախներ են բռնկվել Թուրքիայում՝ Դերսիմի ևս երկու շրջանում։ Իսկ Բինգյոլի Յայլադերե շրջանում բռնկված հրդեհն առայժմ չի հաջողվում մարել, գրում է Ermenihaber-ը։

Դերսիմի Հոզաթ շրջանում 13 օր շարունակ ուղղաթիռների օգնությամբ հրդեհի դեմ պայքարելուց հետո հաջողվել է մասնակիորեն վերահսկել կրակը: Սակայն, այդ նույն ժամանակ նոր օջախներ են բռնկվել Օվաջըքում։ Երեկոյան ժամերին քամու պատճառով հրդեհաշիջման աշխատանքները հարկադրաբար դադարեցվել են: Քամու ազդեցությամբ հրդեհներն արագ տարածվելով հասել են բնակավայրեր՝ վնասելով նաև էլեկտրական լարերը։ Առայժ ոչ բոլոր վայրերում է հաջողվում կրակը տեղայնացնել: