Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկի. այս պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր

Զելենսկի. այս պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր
Աշխարհ
21:02, 25 февраль 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է  Ռուսաստանի Դաշնության դեմ երկամյա լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ուկրաինական պաշտպանության ուժերի կորուստների մասին․ գրում է unian.net-ը։

Ինչպես Զելենսկին այսօր՝ փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ է ասել է՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ այսօր, պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվորական։ «Չեմ ասի, թե քանիսն են վիրավորվել, քանի որ Ռուսաստանը կիմանա, թե քանի մարդ է լքել մարտադաշտը, ես պարզապես չեմ ասի այդ մասին»,- հավելել է նախագահը։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի կորուստները՝ 180 հազար է։ Եվս 500 հազար ռուսաստանցի վիրավորվել է։ Նա չի նշել անհետ կորածների թիվը։