Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին ասել է, թե որ երկրներից է կախված Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը

Զելենսկին ասել է, թե որ երկրներից է կախված Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը
Աշխարհ
21:29, 25 февраль 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ումից է կախված Ուկրաինայի հրավերը ՆԱՏՕ։ Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
 
«Ինչպես հասկանում եմ, բոլոր գործընկերներն աջակցում են Ուկրաինային հրավեր տրամադրելու հարցում, և բոլորը հավատում են, որ ապագայում Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի կազմում: Ես հիմա չեմ ուզում բառախաղ անել, բայց այսօր այդ որոշումը կախված է ԱՄՆ-ից և Գերմանիայից։ Սա փաստ է։ Իսկ, թե ի՞նչ ռիսկեր կան, չեմ կարող ասել»,- ասել է նա։
 
Զելենսկին ապա հավելել է, որ ռիսկեր, իրականում, չի տեսնում։
 
«Այն ռիսկերը, որոնք հնչում են պաշտոնական քաղաքականության կուլիսներում, դրանք բոլորը վերաբերում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Ինձ թվում է, որ ռիսկերը կապված են Պուտինի արձագանքի ոչ ադեկվատության հետ: Ես կարծում եմ, որ հրավերի մեջ ռիսկեր չկան», - թեման ամփոփել  է պետության ղեկավարը։