Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքի գլոբալ գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել

Արևմուտքի գլոբալ գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել
Աշխարհ
15:06, 26 февраль 2024
Արևմուտքի գլոբալ գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկով և Գազայի հատվածում հակամարտությամբ։ Այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական Ideal թերթի համար հոդվածում։

«Եթե ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի զարգանալ Արևմուտքի և մնացած աշխարհի միջև դիմակայության ուղղությամբ, Եվրոպային սպառնում է աղոտ ապագա՝ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքների առումով: Արևմուտքի գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է: Թեև տեսականորեն մենք դա հասկանում ենք, միշտ չէ, որ գործնական եզրակացություններ ենք անում այս նոր իրականությունից»,- գրել է նա։  

Բորելի կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմը և Գազայում հակամարտությունը «զգալիորեն մեծացրել են գլոբալ Արևմուտքի և գլոբալ Հարավի միջև դիմակայության ռիսկը», ինչն արդեն «կարելի է տեսնել Սահելում և Աֆրիկայի այլ մասերում»: