Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահի հրաժարականը

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահի հրաժարականը
Աշխարհ
20:57, 26 февраль 2024
 Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում միաձայն ընդունել է երկրի նախագահ Կատալին Նովակի հրաժարականը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նիստին ներկա բոլոր 196 պատգամավորները կողմ են քվեարկել նախագահի հրաժարականին։ Հանդիպումը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։

Փետրվարի սկզբին Հունգարիայում սկանդալ ծագեց, երբ պարզվեց, որ երկրի նախագահ Կատալին Նովակը, Հռոմի պապի 2023 թվականի ապրիլին Բուդապեշտ այցից առաջ, բավարարել է մանկատան նախկին փոխտնօրենի ներման խնդրանքը, որը մասնակցել է մանկապիղծ տնօրենի հանցագործությունները կոծկելուն։

Ընդդիմադիր կուսակցությունները Նովակին կոչ արեցին հրաժարական տալ: Փետրվարի 10-ին նա հայտարարեց, որ լքում է պաշտոնը, իսկ փետրվարի 11-ին պաշտոնական հայտարարություն ներկայացրեց խորհրդարան։