Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալիբները չեն կարող կառավարել Աֆղանստանում մնացած ամերիկյան զինտեխնիկան

Թալիբները չեն կարող կառավարել Աֆղանստանում մնացած ամերիկյան զինտեխնիկան
Աշխարհ
18:26, 01 сентябрь 2021
Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում թալիբները հաղթանակի տոնակատարությունների ընթացքում ցուցադրել են տասնյակ զրահապատ մեքենաներ և զինտեխնիկա, որոնք աֆղանական և ամերիկյան զորքերը թողել էին Աֆղանստանում՝ այնտեղից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո: Այս մասին գրում է CNN-ը։
 
Զորահանդեսին զրահապատ ամենագնաց մեքենաների վրա գրոհայինները ծածանել են «Թալիբան»-ի սպիտակ դրոշը։ Թալիբները կազմակերպել են նաև օդային ցուցադրություն ՝ վերջերս առգրավված ամերիկյան Black Hawk ուղղաթիռներով, որոնք կրկին ծածանել են «Թալիբան»-ի սպիտակ դրոշը:
 
Մեդիայում տարածված տեսանյութերից մեկում գրոհայինները կրում են ամերիկյան համազգեստ, ինչպես նաև ամերիկյան արտադրության զենքեր,  զննում ամերիկյան CH-46 Sea Knight ուղղաթիռը։  Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին երեկ CNN-ին հաղորդել է, որ նրանք մտահոգված չեն այդ պատկերներով։
 
«Թալիբները կարող են զննել ինքնաթիռը, ուսումնասիրել, շրջել դրանում, բայց չեն կարող թռչել դրանցով կամ կառավարել դրանք»,- նշել է  Քիրբին։
 
Նա նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը արգելափակել են օդանավակայանում եղած բոլոր սարքավորումների աշխատանքը, դրանց թվում են ինքնաթիռները,  վերգետնյա տրանսպորտային միջոցները, և թողել միայն որոշ հրշեջ մեքենաների և բեռնատար մեքենաների աշխատանքը:
 
CNN-ը հայտնում է, որ կատարցի տեխնիկական փորձագետների խմբի՝ Աֆղանստանի մայրաքաղաք ժամանելուց հետո՝ չորեքշաբթի օրը, վերսկսվել են  Քաբուլի օդանավակայանի վերաբացման աշխատանքները։
 
Սյուզի Սիրականյան