Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 81 մարդ

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 81 մարդ
Աշխարհ
17:22, 02 сентябрь 2021
Սեպտեմբերի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 212 նոր դեպք՝ տեղեկանում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 017 մարդ, մահացել է 81 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 556 909 դեպք, որից 502 534-ի դեպքում հիվանդը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 563:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40 435 փորձարկում, այդ թվում 24 334-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 101-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 7.94% է, վերջին 14 օրվանը՝ 9,85%, վերջին 7 օրվանը՝ 9.13%:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 235 386 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 916 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 103 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 343 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 680 մարդ: