Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին
Աշխարհ
14:24, 03 сентябрь 2021
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Հարվածները հասցվել են տեղի ժամանակով 01։26-ի սահմաններում, Սիրիայի մայրաքաղաքի հարավ-արևելյան արվարձաններին։

Գործակալության տեղեկություններով՝ հրթիռների մեծ մասը խոցել են հակաօդային պաշտպանության համակարգերը, միայն նյութական վնաս է հասցվել։

Իսրայելը պարբերաբար հրթիռային հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում օբյեկտներին: Դամասկոսը բազմիցս դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու Սիրիայի ինքնիշխանության համակարգված խախտումը, քանի որ «նման ագրեսիվ գործողությունները սպառնում են ամբողջ տարածաշրջանի կայունությանը»: