Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանում ևս ընդունվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ հետևելով Ռուսաստանի օրինակին

Ղրղզստանում ևս ընդունվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ հետևելով Ռուսաստանի օրինակին
Աշխարհ
13:43, 02 апрель 2024
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Նոր նորմը ռուսական օրենսդրության անալոգն է. այժմ Ղրղզստանի իշխանությունները կվարեն «օտարերկրյա գործակալների» հատուկ ռեեստր: Այնտեղ հայտնված կազմակերպությունները ստիպված կլինեն լրացուցիչ հաշվետվություններ ներկայացնել և կարող են դառնալ չնախատեսված ստուգումների օբյեկտ։ Բացի դրանից, ինչպես և Ռուսաստանում, Ղրղզստանում նույնպես «օտարերկրյա գործակալները» ստիպված կլինեն նյութերն ուղեկցել «օտարերկրյա ֆինանսավորում» նշումով։

Միևնույն ժամանակ, ինքը՝ Ջապարովը, հայտարարել է, որ որպես պետության ղեկավար երաշխավորում է. «Ոչ մի հետապնդում չի լինի»։ Օրենքն ուժի մեջ կմտնի տասն օրից։