Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարածաշրջանում հետագա էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից». ԵՄ-ն՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի մասին

«Տարածաշրջանում հետագա էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից». ԵՄ-ն՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի մասին
Աշխարհ
17:22, 02 апрель 2024
Եվրամիությունն անհանգստացած է Սիրիայում Իրանի դիվանագիտական շենքերի վրա Իսրայելի հարվածից, քանի որ «ոչ ոք շահագրգռված չէ» տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայով։ Այս մասին Բրյուսելում ճեպազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։  

«Մենք անհանգստացած ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանական դիվանագիտական շենքերին Իսրայելի ենթադրյալ հարվածից։ Մեր դիրքորոշումն այն է, որ այս խիստ պայթյունավտանգ տարածաշրջանում պետք է զսպվածություն դրսևորվի, քանի որ տարածաշրջանում հետագա էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից»,- նրա խոսքերն է մեջբերում Barron's լրատվական հարթակը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ յոթ ռազմական խորհրդականներ, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, և հինգ սպա սպանվել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Al Hadath հեռուստաալիքը հաղորդել է, որ հարվածի զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակների տակից դուրս են բերվել ևս մի քանի մարմիններ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ զինծառայողներից բացի, երեքը Սիրիայի քաղաքացիներ են, մեկը՝ Լիբանանի։