Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի բանկերը նույնպես հրաժարվել են ռուսական «Միր»-ից. հաջորդը Ղրղզստանն է

Ղազախստանի բանկերը նույնպես հրաժարվել են ռուսական «Միր»-ից. հաջորդը Ղրղզստանն է
Աշխարհ
12:54, 03 апрель 2024
Ղազախստանի մի շարք բանկեր՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, հրաժարվել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումից, նրանց հետ մասամբ շարունակում են աշխատել «ՎՏԲ» բանկը և «Բերեկե բանկը», հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»: «...Դուք կարող եք նույնիսկ չփորձել բանկեր գտնել Ղազախստանում, պատժամիջոցները մեր կողմից չեն, դա «Միր» քարտն է պատժամիջոցների տակ Ղազախստանի համար»,- գործակալությանը հայտնել են «ՑենտրԿրեդիտ բանկ» զանգերի կենտրոնում: Ռուսական այդ քարտերը չեն սպասարկվում նաև մի շարք այլ բանկերի կողմից:  

ՎՏԲ-ն պարզաբանել է, որ իրենց բանկոմատներից կարելի է գումար հանել «Միր» քարտերից, բայց ազգային արժույթով: Նախօրեին հայտնի դարձավ, որ Ղրղզստանի ազգային վճարային համակարգը ևս ապրիլի 5-ից կդադարեցնի «Միր» քարտերի սպասարկումը։