Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային հատկացնել 100 մլրդ դոլարի ռազմական օգնության հնգամյա փաթեթ

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային հատկացնել 100 մլրդ դոլարի ռազմական օգնության հնգամյա փաթեթ
Աշխարհ
14:44, 03 апрель 2024
ՆԱՏՕ-ն Ուկրաինային 100 միլիարդ դոլարի ռազմական օգնության հնգամյա փաթեթ տրամադրելու ծրագիր է մշակում, գրում է Financial Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ դա դաշինքի փորձն է պաշտպանելու Ուկրաինան ԱՄՆ-ում քաղաքական տրամադրությունների փոփոխումից՝ կապված Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահության հետ։

Միջոցներ հատկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այս աշնանը պաշտոնաթող կլինի։ Ստոլտենբերգն ակնկալում է Կիևին ռազմական օգնության փաթեթի վերաբերյալ համաձայնագիրը կնքել մինչև հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը։