Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության». Զախարովան սպառնում է Ուկրաինայի օրինակով

«Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության». Զախարովան սպառնում է Ուկրաինայի օրինակով
Աշխարհ
15:02, 03 апрель 2024
ԵՄ առաջնորդները Հայաստանին կոչ են անում ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական համալիրում՝ «հրահրելով հակառուսական հիստերիա», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  «Հայաստանում ԵՄ առաքելությունը Արևմուտքի ջանքերով վերածվում է ըստ էության ՆԱՏՕ-ի առաքելության: Հանուն դաշինքի նկատմամբ որոշակի պահանջարկի դրսևորման՝ նրա անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում նախապատրաստվել մեր երկրի հետ ռազմական հակամարտության, հսկայական գումարներ են ներդնում ռազմարդյունաբերական համալիրում՝ ակնհայտ տնտեսական խնդիրների ֆոնին»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

ՆԱՏՕ-ն, Զախարովայի խոսքով, շատ բան է խոստացել տարբեր երկրների՝ Սերբիային, Ուկրաինային։ Նրանք, ովքեր կարողացան թույլ չտալ այդ ուղերձը, որի քողի տակ տեղի ունեցավ պետականության, հասարակության և տնտեսության կործանում, այդ երկրները կանգուն մնացին։ «Նրանք, ովքեր չկարողացան կամ չցանկացան, օրինակ՝ Ուկրաինան, փլուզվեցին»,- ասել է Զախարովան։