Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչն է ստիպել Բիանկա Սենսորին կրել «փակ» հագուստ․ լուսանկարներ

Ի՞նչն է ստիպել Բիանկա Սենսորին կրել «փակ» հագուստ․ լուսանկարներ
Աշխարհ
23:42, 03 апрель 2024
Բիանկա Սենսորին եւ Քանյե Ուեսթը Զատկի երեկոն անցկացրել են ռեփերի եւ նրա նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի չորս երեխաների հետ։

Բիանկան եւ Քանյեն նրանց կինո են տարել Մալիբուի հայտնի Nobu ռեստորանում ճաշելուց հետո: Այս անգամ Բիանկան, քիչ թե շատ, «փակ» հանդերձանք էր ընտրել։ Նա կրում էր արծաթագույն բոդի եւ համապատասխան զուգագուլպաներ։

Քանյեն հագել էր մուգ բաճկոն, համապատասխան տաբատ եւ արեւային ակնոց: Նա բռնել էր որդու՝ Սեյնթի ձեռքը, իսկ մյուս երեք երեխաները հետեւում էին նրանց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմը Քանյեից պահանջել է, որ Բիանկան իր երեխաների հետ հանդիպելիս չկրի «մերկ» հանդերձանք։