Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Apple-ը չինական իշխանությունների խնդրանքով հեռացրել է WhatsApp և Threads ծառայությունները չինական App Store-ից

Apple-ը չինական իշխանությունների խնդրանքով հեռացրել է WhatsApp և Threads ծառայությունները չինական App Store-ից
Աշխարհ
11:20, 19 апрель 2024
Apple-ը չինական իշխանությունների խնդրանքով հեռացրել է WhatsApp և Threads ծառայությունները չինական App Store-ից։ Ընկերությունը հայտնել է, որ Չինաստանի ինտերնետ տեղեկատվական պետական գրասենյակը պահանջել է հեռացնել այդ ծառայությունները՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։  Մյուս Meta հավելվածները, ներառյալ Facebook-ը, Instagram-ը և Messenger-ը, հասանելի են մնացել: Շատ հայտնի արևմտյան հավելվածներ, ներառյալ YouTube-ը և X-ը, նույնպես հասանելի են ներբեռնման համար:  

Apple-ը Reuters-ին տված մեկնաբանությունում ասել է. «Չինաստանի կիբերտարածության վարչությունը պահանջել է հեռացնել այս հավելվածները՝ վկայակոչելով ազգային անվտանգությունը: Մենք պարտավոր ենք պահպանել այն երկրների օրենքները, որտեղ մենք գործում ենք, նույնիսկ եթե համաձայն չենք դրանց հետ»,- ավելացրել են ընկերությունից։  

Անհասկանալի է, թե ինչու են WhatsApp-ը և Threads-ը մտահոգություններ առաջացրել Չինաստանի իշխանությունների շրջանում: