Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը սահմանափակել է Իրանի ԱԳ նախարարի տեղաշարժը Նյու Յորքում

ԱՄՆ-ը սահմանափակել է Իրանի ԱԳ նախարարի տեղաշարժը Նյու Յորքում
Աշխարհ
11:30, 19 апрель 2024
 ԱՄՆ-ը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել Նյու Յորքում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պատվիրակության տեղաշարժի համար։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, սահմանափակումը պատվիրակությանը թույլ է տալիս տեղաշարժվել միայն երկու թաղամասերի շառավղով՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքից, ինչպես նաև ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նստավայրի և Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի միջև:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում մեր պարտականություններին՝ որպես ՄԱԿ-ի կողմերի հյուրընկալող, ինչպես նաև մեր մշտական մտահոգություններին՝ Իրանի ապակայունացնող գործունեության և ահաբեկչությանը աջակցության հարցում», - ասվում է Պատելի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ապրիլի 18-ին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։