Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան 4 գեներալ է ուղարկել Ադրբեջան

Թուրքիան 4 գեներալ է ուղարկել Ադրբեջան
Աշխարհ
18:36, 10 сентябрь 2021
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Նշյալ ներկայացուցչության կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։

Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։

Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը: