Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
13:44, 13 сентябрь 2021
Իրանի հյուսիս-արևելյան հատվածում Ռիխտերի սանդղակով 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան՝ Թուրքմենստանի հետ սահմանին մոտ, գրում է Aninews.in-ը՝ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը հղումով:

Ցնցումները գրանցվել են Քուչան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չկա: