Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային Կորեան նոր հեռահար թեւավոր հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան նոր հեռահար թեւավոր հրթիռ է փորձարկել
Աշխարհ
16:51, 13 сентябрь 2021
Հյուսիսային Կորեան նոր հեռահար թևավոր հրթիռ է փորձարկել, որն ունակ է հարվածել Ճապոնիայի մեծ մասին, երկուշաբթի հայտնել են պետական լրատվամիջոցները, գրում է BBC-ին։

Փորձարկումների արդյունքում հրթիռները շարժվել են մինչև 1500 կմ (930 մղոն), հայտնում է KCNA պաշտոնական լրատվական գործակալությունը: Այն նշում է, որ Հյուսիսային Կորեան, փաստորեն, ի վիճակի է զենք արտադրել՝ չնայած երկրում տիրող տնտեսական ճգնաժամին:

Ամերիկյան զինված ուժերը հայտարարել են, որ այս զենքի փորձարկումները սպառնալիք են  միջազգային հանրությանը, իսկ հարևան Ճապոնիան հայտարարել է, որ «լուրջ  մտահոգություններ ունի»:

KCNA գործակալությունը հայտնում է, որ այս հրթիռները լուրջ նշանակություն ունեցող ռազմավարական զենքեր են՝ տեղեկացնելով, որ  զենքի փորձարկումները կատարվել են շաբաթ և կիրակի օրերին և  նախքան Հյուսիսային Կորեայի տարածքային ջրեր ընկնելը հրթիռները հաջողությամբ հարվածել են իրենց թիրախներին։

Հյուսիսկորեացի վերլուծաբան Անկիտ Պանդան կարծում է, որ  սա երկրի առաջին հեռահար թեւավոր հրթիռն է, որը հնարավոր է կրի միջուկային մարտագլխիկ։ 

Նշենք, որ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդն  արգելում է Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների փորձարկումը, սակայն ոչ նման թևավոր հրթիռներ:

Խորհուրդը բալիստիկ հրթիռները համարում է ավելի վտանգավոր, քան թևավոր հրթիռները, քանի որ դրանք կարող են կրել ավելի մեծ և հզոր բեռներ, ունենալ շատ ավելի մեծ հեռահարություն և կարող են ավելի արագ թռչել:

Բալիստիկ հրթիռը գործում է հրթիռով և հետևում է աղեղանման հետագծին, մինչդեռ թևավոր հրթիռը սնուցվում է ռեակտիվ շարժիչով և թռչում է ավելի ցածր բարձրության վրա:

Սյուզի Սիրականյան