Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ. նրան հոսպիտալացրել են

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ. նրան հոսպիտալացրել են
Աշխարհ
17:41, 15 май 2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել, որից հետո նա վիրավորվել է։ Նրա վրա կրակել են Գանդլովա քաղաքում կառավարության արտագնա նիստից հետո, հայտնում է Denník N թերթը: «Պրավդա» թերթի տեղեկություններով՝ նրան ուղղաթիռով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։ Denník N թերթի թղթակիցը եղել է դեպքի վայրի մոտ:

Նա չի տեսել մահափորձի պահը, բայց լսել է կրակոցներ։ Այնուհետև նա տեսել է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները գետնից բարձրացնում վարչապետին, դնում մեքենան և տանում: Ականատեսները նրան պատմել են, որ Ֆիցոն իր վրա կրակելուց առաջ մոտեցել է իրեն ողջունողներին։ Կասկածյալին ոստիկանները տեղում ձերբակալել են։ Հաղորդվում է, որ վարչապետի վիճակը ծանր է։