Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը միջուկային զենքի համար բավականաչափ ուրան կունենա

Իրանը միջուկային զենքի համար բավականաչափ ուրան կունենա
Աշխարհ
17:02, 15 сентябрь 2021
The Jerusalem post-ը գրում է, որ Իրանն այսքան մոտ դեռ չէր եղել՝ միջուկային զենք ունենալուն՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրից ի վեր:  

ԱՄՆ-ում գործող  Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի (ԳՄԱԻ) երկուշաբթի հրապարակած զեկույցում նշվում է, որ Իրանը միջուկային ռումբի համար, մեկ ամսվա ընթացքում, բավականաչափ հարստացված ուրանի ձեռքբերման ուղու վրա է:

Ըստ ինստիտուտի կանխատեսումների՝ ամենավատ սցենարի դեպքում Իրանը կարող է մեկ միջուկային զենքի համար արտադրել բավարար քանակությամբ ուրան՝ մեկ ամսվա ընթացքում, երկրորդ զենքի համար՝ երեք ամսվա ընթացքում, իսկ երրորդի համար՝ հինգ ամսվա ընթացքում:

Իրանն արդեն իսկ ունի 200 գրամ հարստացված ուրանի մետաղ, որը միջուկային զենքի արտադրության անբաժանելի տարր է հանդիսանում:

ԳՄԱԻ-ի այս զեկույցն, իհարկե,  չի նշանակում, որ Իսլամական Հանրապետությունը կարող է միջուկային զենք օգտագործել և կրակել դրանով, քանի որ դա լրացուցիչ աշխատանքներ կպահանջի, որոնք կարող են տևել վեց ամսից մինչև երկու տարի` կախված այն ուսումնասիրություններից, որոնք գնահատում են, թե որքանով է Իրանը գաղտնի առաջընթաց գրանցել այս ոլորտներում: Ամեն դեպքում, զեկույցը ցույց է տալիս, որ Թեհրանը գտնվում է միջուկային նոր մակարդակում, որտեղ ամեն բան կախված է միայն քաղաքական որոշումներից: 

Վերլուծական կենտրոնի այս կանխատեսումը նաև քննադատական երանգ է պարունակում իր մեջ՝  կիրակի օրը տեղի ունեցած Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև հաստատված  գործարքի վերաբերյալ, որով Իրանի նոր կառավարության հետ միջուկային խնդիրների շուրջ նոր երկխոսություն է սկսվել: 

Հոդվածը նշում է, որ ապրիլ ամսից Իրանն իր հարստացումը 5 ապա 20%-ից բարձրացրել է 60%-ի, ինչն ընդամենը մեկ աստիճան է  ցածր համարվում ՝ 90% -ով սպառազինվածության մակարդակից:

«Օգոստոսի 30-ի դրությամբ Իրանն արտադրել է, ԱՏԷՄԻԳ -ի գնահատմամբ, 60 տոկոս հարստացված ուրանի մոտ 10 կիլոգրամ պաշար»,-ասվում է զեկույցում ՝ նշելով, որ 40 կիլոգրամը բավարար կլինի, մոտավորապես, մեկ միջուկային պայթուցիկի համար:

Ավելին, զեկույցում ասվում է, որ Իրանը ԱՏԷՄԻԳ -ի գնահատմամբ ունի մոտ 84,3 կգ 20% հարստացված ուրանի պաշար` աճ գրանցելով նախորդ հաշվետվության 20% հարստացված ուրանի 62.8 կգ -ի համեմատ:

Չնայած, ըստ ԱՏԷՄԻԳ -ի նախորդ զեկույցի, հարստացնող ցենտրիֆուգների քանակի նվազում կար՝ ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, սակայն  IR-1 և IR-2m կասկադների հարստացման թիվը, կարծես, գրեթե ամբողջությամբ վերականգնվել է:

The Jerusalem post-ը գրում է, որ այս զեկույցում ամենակարևորն այն է, որ այն կազմված է  քանակական գիտական տեսնակյուններով՝ հիմնվելով ԱՏԷՄԻԳ -ի զեկույցների վրա, ի տարբերություն Իսրայելի կամ այլ ազգության քաղաքական գործիչների կողմից  հնչեցված երբեմն ավելի անորոշ հայտարարությունների:

Ըստ այս զեկույցի, Իրանի կողմից արվող բոլոր քայլերը կոչված են ճնշելու ԱՄՆ–ին՝ զիջումների գնալ միջուկային բանակցություններում, որոնք խզվեցին մայիսից-հունիս ամիսներին և ամբողջովին սառեցվեցին օգոստոսին՝ Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտրվելուց հետո:

Իսրայելի ներկայիս և նախկին կառավարությունները դեմ են  ԳՀՀ ծրագրի վերադարձին, առանց լուրջ փոփոխությունների, իսկ Բայդենի վարչակազմն, իր հերթին,  գործարքին վերադառնալուն ագրեսիվորեն է տրամադրված: Մինչ օրս վարչակազմի պաշտոնյաները աղոտ կերպով սպառնալիքներ են հնչեցնում, նշելով, որ իրենց համբերությունը, որպեսզի Իրանը վերադառնա բանակցությունների սեղան, անսահման չէ, չնայած խուսափում են հստակ ժամկետներ սահմանելուց: