Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնը և Էրդողանը կես տարում առաջին անգամ բանակցություններ կվարեն

Մակրոնը և Էրդողանը կես տարում առաջին անգամ բանակցություններ կվարեն
Աշխարհ
10:38, 02 март 2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ,հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը։

Նշվում է, որ դա կլինի կես տարվա ընթացքում երկու առաջնորդների միջև առաջին բանակցությունը: Հեռակոնֆերանսի մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 18:00-ին, թե որքան կտևի՝ հայտնի չէ:

ԶԼՄ-ներին հայտնի չէ նաև՝ բանակցությունների ընթացքում ինչ թեմաներ են արծարծվելու, սակայն ինչպես հայտնի է, երկու առաջնորդները բազմաթիվ տարաձայնություններ ունեն և հաճախ են միմյանց հասցեին հրապարակային քննադատությամբ հանդես գալիս։

2020 թվականի աշնանը և ձմռան սկզբին Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը տեղեկություններ ունի այն մասին, որ Անկարան Սիրիայից գրոհայիններ է բերում Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար: Նա նաև սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե նա չհրաժարվի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողություններից: