Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել
Աշխարհ
21:34, 17 сентябрь 2021
ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկներ պարունակող ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են նախատեսում։

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) մանրամասներ է հայտնում ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ ներկայացված նախագծերի մասին։
Մասնավորապես, 579-րդ նախագծով առաջարկվում է ուսումնասիրել և զեկույցով ներկայացնել, թե արդյոք թուրքական «Ülkü Ocakları» կազմակերպությունն ահաբեկչական խմբավորում չէ։

586-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դերն ու այն, թե արդյոք այդ դերը չի խախտում ԱՄՆ-ի զենքի արտահանման վերահսկման օրենքը։ Ուսումնասիրության արդյուքները ևս պետք է ներկայացվեն զեկույցով և կախված այդ զեկույցից «Բայրաքթարների» դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

52-րդ նախագծով պահանջվել է կասեցնել Ադրբեջանի հետ իրականացվող նախագծերի շրջանակներում ռազմական ոլորտում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը։

90-րդ նախագծով առաջարկվել է դադարեցնել անվտանգության ոլորտի աջակցության  նպատակով ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրող ֆինանսավորումը։

560-րդ նախագծով պահանջվել է հարկադրել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին։

408-րդ նախագծով առաջարկվել է զեկույց կազմել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնության վերաբերյալ։

122-րդ նախագծով առաջարկվել է կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության նախագծերից որոշները։