Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները

Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները
Աշխարհ
13:24, 21 сентябрь 2021
Թուրքիան ու Ադրբեջանը նոր համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Մասնավորապես, նախօրեին Նախիջևանում Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը սկսել են համատեղ մարտավարական «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները։

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մեկնարկել են համատեղ «Անխախտ եղբայրություն-2021» մարտավարական համատեղ զորավարժությունները՝ մոտոհրաձգային ստորաբաժանումների, հատուկ ջոկատայինների ու երկու երկրների այլ տեսակի զորքերի մասնակցությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նաև ասվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով։ 

Աղբյուր՝ factor.am