Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի արտաքին գործերի փոխնախարարն այցելել է Ակնա․ Լուսանկարներ

Իրանի արտաքին գործերի փոխնախարարն այցելել է Ակնա․ Լուսանկարներ
Աշխարհ
18:38, 23 сентябрь 2021
Իրանի ԱԳ փոխնախարար, Միջազգային ու քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Քազիմ Սեջադպուրը և Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բաքու Ույգուրն այցելել են Արցախի գրավյալ Ակնա քաղաք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանք շրջել են քաղաքում, աղոթել տեղի մզկիթում։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Բաքվում կայացել է Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետազոտությունների կենտրոնների ղեկավարների հանդիպումը։