Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան և Փարիզը ցանկանում են վերականգնել երկկողմ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և վստահության հիմքի վրա

Անկարան և Փարիզը ցանկանում են վերականգնել երկկողմ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և վստահության հիմքի վրա
Աշխարհ
14:32, 10 февраль 2021
Ֆրանսիայի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։

Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը և Ելիսեյան պալատի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդական Էմանուել Բոնը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Անկարան և Փարիզը ցանկանում են վերականգնել երկկողմ հարաբերությունները՝ «փոխադարձ հարգանքի և վստահության հիմքի վրա»։